ՌԴ-ի` մեկօրյա զինադադարի առաջարկը աբսուրդ է. Տուսկ

Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկն արձագանքել է մայիսի 9-ին մեկօրյա զինադադար հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությանը։

Վարշավան ծաղրական վերաբերմունք է դրսևորել Ռուսաստանի առաջարկի նկատմամբ, որը վերաբերում էր մայիսի 9-ին մեկ օրով կրակը դադարեցնելուն։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշված առաջարկն անվանել է աբսուրդ։

«Ես ոչ մի դեպքում չեմ համոզի նախագահ Զելենսկուն համաձայնել նման առաջարկներին»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, համացանցային օգտատերերը կատակում են, թե Պուտինը Զելենսկուց մեկ օր է խնդրել սեփական հաղթանակը տոնելու նպատակով։

Նշվում է նաև, որ տոնը քիչ է մնում ստացվի «արցունքն աչքերին»։

Leave a Comment