Խոստանում են Բրուսել, տանելու են Անկարա. Արմեն Աշոտյան

«Իմ կուսակցությունը, իմ ընկերներն ու ես տասնամյակներ շարունակ իրական եվրոպական արժեքների ջատագովն ու տարածողն ենք եղել եւ կլինենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօրվա Եվրոպական գագաթաժողովը նիկոլական Հայաստանում որևէ աղերս չունի այդ արժեքների հետ։ Սա ընդգծված գեոպոլիտիկ և նախընտրական շոու է, որ մի կողմից վարկաբեկում է «Եվրոպա» հասկացությունը Հայաստանում, մյուս կողմից՝ Հայաստանի ամենահակաեվրոպական իշխանությունների պարտադրվող վերարտադրման օպերացիա։

Խոստանում են Բրուսել, տանելու են Անկարա։

Դադարեցրե’ք երեսպաշտությունը։

Պաշտպանե’ք ժողովրդավարությունը»,- գրել է Աշոտյանը։ 

Leave a Comment