Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման խոսքում Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է խաղաղություն։
«Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն։ Կարևոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին։ Իմիջիայլոց, առաջին անգամ է 24 տարվա ընթացքում, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում Հայաստան»,- ասել է Զելենսկին։
