Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային, անդրադառնալով պատերազմի դադարեցման վերաբերյալ Թեհրանի ներկայացրած 14 կետից բաղկացած առաջարկի ամերիկյան պատասխանին, Վաշինգտոնին մեղադրել է դիվանագիտական գործընթացը դանդաղեցնելու մեջ։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները դժվարությամբ է հրաժարվում իր «մաքսիմալիստական սովորություններից և անհիմն պահանջներից»։ Ըստ Բաղայիի՝ իրանական կողմը գործ ունի մի գործընկերոջ հետ, որը պարբերաբար փոխում է իր տեսակետները և առաջ քաշում հարցեր, որոնք ավելի են բարդացնում դիվանագիտական ցանկացած գործընթաց։
Այնուամենայնիվ, խոսնակը հրաժարվել է հայտնել ամերիկյան պատասխանի կոնկրետ մանրամասները։
