Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

Իմ մասնակցությունը գագաթնաժողովին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում իր տեսաուղերձում։

Խաղաղության գործընթացը սատարելու փոխարեն, Եվրախորհրդարանը իր ջանքերն ուղղում է այն խափանելուն. հայտարարել է  նա իր տեսաուղերձում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ։

«Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, կասեցնել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում։

Ավարտելով՝ թույլ տվեք շնորհավորել վարչապետին Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ, և նշել, որ չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,- իր ելույթում նշեց Ադրբեջանի նախագահը։

Leave a Comment