Ալիևը կարևորել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում

Ալիևը կարևորել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ընթացքում կարևորել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։

«Ցավոք սրտի, ոչ բոլոր ԵՄ կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը։ Նրանցից մեկը Եվրոպական խորհրդարանն է և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակությունը երբեք որևէ սահմանափակումների տակ չի եղել Եվրախորհրդի կողմից մինչև 2024 թ․-ի հունվար․ «2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ավարտեց սեպարատիզմը Ղարաբաղում։ Իրականացրեցինք ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի»,- շեշտել է Ալիևը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment