Մակրոնը Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ բացել Հորմուզի նեղուցը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է արել «համակարգված» կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը։

«Ամենից առաջ մենք ուզում ենք Միացյալ Նահանգների և Իրանի կողմից համակարգված վերաբացում, դա Հորմուզի նեղուցի վերաբացման միակ լուծումն է»,- ասել է Մակրոնը Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:

«Մենք չենք մասնակցելու որևէ ռազմական գործողության այնպիսի շրջանակում, որն ինձ համար անհասկանալի է թվում», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

«Եթե Միացյալ Նահանգները պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, դա շատ լավ է։ Դա այն է, ինչ մենք խնդրել ենք հենց սկզբից», – հավելեց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծեց Լիբանանում հրադադարի պահպանման կարևորությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօրվանից ամերիկյան ուժերը կսկսեն ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից: Սակայն Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես:

Truth Social-ում արած գրառման մեջ Թրամփն այս քայլը «մարդասիրական» ժեստ է անվանել, որպեսզի այդ նավերը կարողանան ազատ շարունակել իրենց աշխատանքը։

Թրամփը նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը։ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»,- գրել նա:

Leave a Comment