«ՀՀ-ում ենք՝ ցույց տալու, որ Եվրոպան մեծ և լայն ընտանիք է». Ուրսուլա ֆոն դեր Լայենը Արարատի ֆոնին նկար է հրապարակել



«ՀՀ-ում ենք՝ ցույց տալու, որ Եվրոպան մեծ և լայն ընտանիք է». Ուրսուլա ֆոն դեր Լայենը Արարատի ֆոնին նկար է հրապարակել։



Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Արարատի ֆոնին նկար է հրապարակել X-ի իր էջում՝ նշելով. «Եվրոպական քաղաքական համայնքը կհավաքվի՝ մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին անդրադառնալու համար։ Անվտանգությունից մինչև էներգետիկա և կապակցվածություն։ Մենք նաև կարևոր իրադարձություն կնշենք՝ անցկացնելով ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»: Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Մենք Հայաստանում ենք՝ ցույց տալու, որ Եվրոպան մեկ մեծ և լայն ընտանիք է՝ կապված նույն շահերով, բախվելով նույն մարտահրավերներին։ Այսօր մենք կաշխատենք Եվրոպայի անկախության հիմնասյուների վրա՝ էներգիա, պաշտպանություն, կապակցվածություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment