Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ



Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգա երկու ծանրորդ: 71 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:



Մեր ընտրանու անդամների մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին: Հայ ծանրորդների մասնակցությամբ մրցումներին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գրանցած 120 կգ արդյունքից հետո հրում վարժությունում հաջող մոտեցում չէր ունեցել և մնացել էր առանց երկամարտի վերջնական արդյունքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment