Մայիսի 4-5-ը Երևանում կնցկացվի նաև ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը

ԵՔՀ հավաքից զատ, մայիսի 4-5-ը Երևանում անցկացվում է նաև Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը։ Այս երկկողմ գագաթնաժողովին ԵՄ-ն ներկայացնում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նաև՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Հայկական կողմից բանակցությունները վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաներն են.
 

Երկկողմ հարաբերությունների խորացում և վիզաների ազատականացում։  Համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի և թվային ոլորտներում։  Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ընթացքը։ Գագաթնաժողովի ավարտին կհրապարակվի համատեղ հայտարարություն, տեղի կունենա մի շարք ստորագրված փաստաթղթերի փոխանակում, որոնք կարևոր են ԵՄ–Հայաստան գործընկերության խորացման համար։

Leave a Comment