Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը




Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։


«Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով։ Սա նաև այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,-նշել է Մակրոնը։


 


 


Leave a Comment