Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան. այս բոլոր երկրները, լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ. Վազգեն Պետրոսյան

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան։ Նայելով երկրների ցանկը, հիշեցի Բեռլինի Կոնգրեսը։

Այս բոլոր երկրները, ժամանակին լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ, ոմանք, ինչպես Ֆրանսիան զենքերը հանձնելով թուրքին, օգնեցին Կիլիկիայի ցեղասպանությունը և հայաթափումը, հետո էլ քար լռությամբ հետևցին Արցախի 2020 թվականի պատերազմը, հետո էլ Արցախի հայաթափման քավորը դարձան։

 Նույնն է Անգլիայի պարագայում, ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանը թշնամանա իր դաշնակիցների հետ, և բարեկամանա իր դահիճի հետ։

 Նույնն է Ուկրաինայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, և այլոց պարագայում, մեկը մի քիչ շատ միյուսը մի քիչ նվազ․․․

 Հ․գ․ Սա լոկ փաստերի արձանագրություն է։ Մնացածը կապիկություններ է, որը կկատարվի Հայաստանում, և հայությունը կամ՝ դիտորդի դերակատարում կունենա, կամ կփորձի իր ճակատագիրը վերցնել իր ձեռքում․․․

Վազգեն Պետրոսյան, թուրքագետ, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment