Ուկրաինան այս պահին չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ մասին Երևանում հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
«Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի ակնկալիքներ և պայմաններ կձևակերպվեն։ Մենք ունենք մի քանի առանցքային թեմա, որոնք անհրաժեշտ է քննարկել, և գործընթացը դեռ շարունակվում է։
Ամեն ինչ կախված է ժամանակից և կոնկրետ հանգամանքներից», – ասել է Չեխիայի վարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։