Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել իր սոցիալակն ցանցերում և շնորհակալություն հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության համար։ Նախագահը հրապարակմանը կից տեղասդրել է ջերմ ընդունելության մասին երևանյան տեսանյութ։
«Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։ Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,- գրել է Մակրոնը։
