Ռաս ալ-Խայմայի մոտ խարիսխ գցած նավերին անսպասելիորեն ռադիոկապով հրամայվել է լքել տարածքը և ուղևորվել Դուբայ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տրված նախազգուշացումները առնչություն ունեն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:
Հավանական է համարվում, որ Իրանը փորձում է ազատել տվյալ տարածքը կամ այնտեղ սեփական վերահսկողությունը հաստատել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նավերը հեռանում են նշված վայրից:
