ԱՄՆ պետքարտուղարը դիջեյ է եղել հարսանիքի ժամանակ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն հարսանիքի ժամանակ որպես դիջեյ է հանդես եկել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան նախագահի օգնական և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։

«Հենց հիմա, կուլիսներում. մեր հրաշալի պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հարսանիքների ժամանակ դիջեյություն է անում։ Ահա նա այսօր երեկոյան հարսանիքի դիջեյի խցիկում է», – գրել է Սկավինոն X-ում։

Տեսանյութում երևում է սենյակ, որտեղ մարդիկ պարում են, և ֆոնին դիջեյի խցիկ, որի ետևում կանգնած է գործնական կոստյումով տղամարդ։ Սկավինոն չի նշել, թե ում հարսանիքին կարող էր ներկա լինել Ռուբիոն։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Ռուբիոն վերջին ամիսներին դարձել է առցանց կատակների թեմա, որտեղ նրան անվանում են «Ամեն ինչի նախարար»։ Նա զբաղեցնում է երկու ազդեցիկ պաշտոն վարչակազմում և նաև առաջատար դեր է խաղում Սպիտակ տան Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ քաղաքականության մեջ։

Leave a Comment