Թրամփը մտադիր չէ հետաձգել իր այցը Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հետաձգել իր այցը Չինաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Ինչքան ես գիտեմ, նա մտադիր չէ հետաձգել այն», – ասել է նախարարը Fox News-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այս հարցին։

Թրամփի այցը Չինաստան սկզբնապես նախատեսված էր մարտի վերջին, սակայն նա այն հետաձգեց մայիսի կեսերին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով։

Leave a Comment