Իրանի՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղ կարգավորման ծրագիրը վերաբերում է միայն ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ ոչ թե միջուկային հարցերին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մեր 14 կետից բաղկացած ծրագիրը կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա և չի անդրադառնում միջուկային հարցերին», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։