Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտաքին գործերի նախարար Լուկա Բեկկարին

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտաքին գործերի, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարար Լուկա Բեկկարին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից:

Leave a Comment