Հայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր Ավետիսյան


Ռուսաստանի թշնամի պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Զելենսկին, հերթով վայրէջք են կատարում Զվարթնոց օդանավակայանում, որից մի քանի կիլոմետր այն կողմ տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Իսկ ահա այդ ռուսական ռազմաբազայի գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ Հայաստանը միացել է Հռոմի ստատուտին, որպեսզի Վլադիմիր Պուտինը Հայաստան չկարողանա գալ։

 

Սա է այն քաղաքականությունը, որը իրականացնում է Հայաստանը, սա է այն իրականությունը, որը մենք ունենք։

 

Ռուսներին և Ռուսաստանին քննադատելուց առաջ նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անում մենք, և պետք է նաև հասկանանք, թե մեր արարքների արդյունքում ինչ ենք ստանալու։

 

Եվ այս ամենը տեսնելուց հետո մտածել, որ Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին կամ հիբրիդային պատերազմ է իրականացնում Հայաստանի դեմ, կա՛մ կատարյալ տգիտություն է, կա՛մ դիտավորյալ՝ սեփական ժողովրդին հակառուսական օրակարգի մեջ դնելու փորձ։ Երկուսն էլ կործանարար են Հայաստանի պետականության համար։

Մհեր Ավետիսյան

Leave a Comment