Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով, չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ևս 46 լիբանանցի վիրավորվել է։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2679-ի, իսկ վիրավորներինը՝ 8229-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ Իսրայելը շարունակում է հարձակվել շիական «Հըզբոլլահ» կազմակերպության հենակետ հանդիսացող բնակավայրերի վրա։