Պետական այցով Մակրոնը Հայաստանում է

Պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահին սպասարկող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։

Մակրոնին դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հայտնի է, որ Էմանյունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։

Leave a Comment