Անտոնիո Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռոբերտա Մեցոլան ժամանեցին Երևան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում մի շարք երկրների առաջնորդներ:

Նրանց թվում են՝ Ռումինիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները, ինչպես նաև Մոնակոյի Իշխանապետության իշխանը:

Երևանում են նաև Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Լիտվայի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Էստոնիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի, Անդորրայի, Բելգիայի վարչապետները:

Leave a Comment