Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
«Եթե քեզ հետաքրքրում է քաղաքը, ստեղծարար մտածողությունը և իրական փոփոխություն ստեղծելը՝ այս ծրագիրը հենց քեզ համար է։
«Մաքուր Երևան» նախաձեռնությունը միավորում է երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների, ովքեր պատրաստ են իրենց գաղափարներով փոխել քաղաքի մաքրության վերաբերյալ հանրային ընկալումը:
Եթե ունես գաղափար, որը կարող է փոխել մեր քաղաքի մաքրության նկատմամբ մշակույթը, ուրեմն միացի՛ր «Մաքուր Երևան» մրցույթին․ քաղաք, որին արժանի ենք, քեզ է փնտրում։
Գրանցվելու համար լրացրեք հայտը:
Գրանցվել կարող եք մինչև մայիսի 9-ը»:
Մանրամասները՝ տեսանյութում: