Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Իսի-լե-Մուլինո քաղաքում

Ապրիլի 26-ին Իսի-լե-Մուլինո քաղաքում՝ Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակների զետեղել Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աղվան Այվազյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայում Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր և ֆրանսիացիներ:

Leave a Comment