Քանի ուժ գրանցեց ԿԸՀ-ն և ում մերժեց․ հայտնի է ընտրաթերթիկի հերթականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցել է Ազգային ժողվի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները և սահմանել դրանց հերթականությունն ընտրաթեթրիկներում։ ԿԸՀ արտահերթ նիստի հեռարձակումը՝ Armenia Today Youtube-ի ալիքով։

Քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքներով հերթականությունը հետևյալն է․

  • 1 Ռեֆորմիստների կուսակցություն
  • 2 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
  • 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք
  • 4 Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  • 5 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
  • 6 «Միասնության թևեր» կուսակցություն
  • 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
  • 9 Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն
  • 10 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
  • 11 «Հանրապետություն» կուսակցություն
  • 12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • 13 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
  • 14 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • 15 Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն
  • 16 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • 17 «Հայաստան» կուսակցությունների դաշինք
  • 18 «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինք
  • 19 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Միաժամանակ ԿԸՀ-ն մերժել է տարբեր քաղաքական ուժերի 21 թեկնածուի գրանցում՝ ընտրական օրենսգրքով պահանջվող փաստաթղթերի բացակայության պատճառով։

Նրանց թվում են «Ալյանս» կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը և «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանը։

Ընտրական ցուցակներն ու նախընտրական ծրագրերը կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի կեսգիշեր։

Leave a Comment