Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի 8 վագոն պարարտանյութ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԶԼՄ-ների փոխանցմամբ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ բեռնված վագոնները Բիլաջարի կայարանից ճանապարհ կընկնեն այսօր՝ ժամը 12:00-ին։