Հայաստան են ժամանել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ

Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը։  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը։ Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։ Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։ Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։ Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը։ Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

2d4967dd-49a9-4ee2-b198-0ae39c6d9a2f.jpg 128.12 KB

5353221c-f36a-4422-9953-1a8112cfd111.jpg 111.38 KB

a32af494-afc1-4510-a625-8abf8eba4996.jpg 103.48 KB

dbd31c1a-2439-493d-b574-fb1ba4f8c09a.jpg 130.05 KB

c8fbe23a-375e-40e7-861f-c917bf62cd90.jpg 105.39 KB

Leave a Comment