Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո»





Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Թալինի վառ ՔՊ-ական  համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝  սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։

Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ  փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած  էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ  54,160 դրամի չափով դեղորայքի գումար։

Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է  սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է։

Մեր կողմից հիշեցնենք, որ խոսքն այն նույն անձնավորության մասին է, ով «աչքի ընկավ» Մայր Աթոռի վրա Փաշինյանի ու ՔՊ-ի հրահրած դեկտեմբերի 18-ի հարձակման  ժամանակ: Այդ օրը, հանդիպելով իրենց բազմապատիկ գերազանցող հայ մարդկանց բազմության դիմադրությանը, Թալինի համայնքապետն ու այլ երդվյալ նիկոլականներ առանձնացան անադեկվատ պահվածքով: Կոնկրետ Սափեյանի վերաբերյալ լրատվամիջոցներն արձանագրել էին հայհոյելու, Մայր Տաճարի «պատարին ելնելու» և այլ դրսևորումներ: 



Leave a Comment