Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավային շրջաններում ոչնչացրել են «Հըզբոլլահի» 120 թիրախ։ Այս մասին հայտնել է IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում IDF-ն հարվածել է բազմաթիվ ահաբեկչական թիրախների և ոչնչացրել է Լիբանանի հարավում IDF-ի դիրքերի մոտ գործող ահաբեկիչներին։ Հարվածները ոչնչացրել են տարբեր տարածքներում գտնվող 70 ռազմական օբյեկտներ և «Հըզբոլլահի» 50 ենթակառուցվածքային օբյեկտներ», – ասվում է IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։
Ոչնչացված թիրախների թվում IDF-ն նշել է «Հըզբոլլահի հրամանատարական կենտրոններ» և «զենքի պահեստներ»։