Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-ի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 659-ի, հաղորդել է CBS News-ը։

Նախարարության տվյալներով՝ ևս 8 183 մարդ վիրավորվել է։

Այն պահից ի վեր, երբ Լիբանանի առողջապահության նախարարությունը վերջին անգամ՝ ապրիլի 30-ին, հրապարակել էր թարմացված տվյալներ, զոհվել է 73 մարդ, վիրավորվել 163-ը։

Թեև ապրիլի 16-ին երկու երկրները համաձայնության էին եկել հրադադարի շուրջ, երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են համաձայնագիրը պարբերաբար խախտելու մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment