Կհրապարակվի Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։ Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Որոշման եզրափակիչ մասը կհրապարակվի մայիսի 11-ին, ժամը 10։55։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, քննարկել էր վերոնշյալ հարցը։ Նիստի ընթացքում, որպես Կառավարության ներկայացուցիչ հանդես էր գալիս Ներսես Զեյնալյանը։ Նիստին ներկա էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։ Արդարադատության նախարարի այս տարվա հունվարի 14-ի թիվ 06-Ա որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարը մարտի 16-ին միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Leave a Comment