Իրանի հարվածները վնասել են առնվազն 16 ամերիկյան ռազմական օբյեկտ Մերձավոր Արևելքի ութ երկրներում։
CNN լրատվական գործակալության տվյալներով՝ այս հարվածները վնասել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների հիմնական մասը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ օբյեկտներից մի քանիսը ներկայումս չեն կարող օգտագործվել:
Խոցվել են նաև հետախուզական ինքնաթիռներ, կապի համակարգեր և ռադարային համակարգեր։
CNN-ի տվյալներով՝ հարձակումները ազդել են Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։