ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.


«Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում: Մի պահ պատկերացրեք, որ վարչապետ է կալուգացի օլիգարխը (անհնար է պատկերացնել), արյունարբու օլիգարխը (մի էլ պատկերացրեք), բելառուսամետ օլիգարխը (լորդուհիների գագաթնաժողով) ու էլ մի պատկերացրեք ???? Առավելագույնը կանցկացվեին Նիժնի տապըռի մշակութային օրերը Երևանում: 


2026 թվականի մայիս՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում (մասնակցում է մոտ հինգ տասնյակ երկրի և միջազգային կազմակերպության ղեկավար):


 ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովը՝ մինչև հարյուր երկրի պատվիրակություն:


 ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:


 Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)


 Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)


 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն: 


 


Անվերջ շարունակելի…»:


Leave a Comment