Թուրքիայի փոխնախագահը կժամանի Հայաստան – Alphanews

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Յըլմազը կներկայացնի Թուրքիան գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Միջոցառումը կանցկացվի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը։ Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։

Leave a Comment