Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
Մայիսի 2-ից մինչև 5֊ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։
Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։