Իրանում կախաղան են բարձրացվել երկու տղամարդ՝ լրտեսության մեղադրանքով • Tribune.am

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսելու մեջ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Յաքուբ Քարիմպուրը և Նասեր Բեքրզադեն, որոնք մեղադրվում էին տեղեկատվական համագործակցության և Սիոնիստական ​​ռեժիմի ու Մոսսադի հետախուզական ծառայության օգտին լրտեսության մեջ, կախաղան են բարձրացվել սահմանված իրավական ընթացակարգերի համաձայն՝ երկրի Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից հետո», — ասվում է հայտարարության մեջ։

Ըստ գործակալության՝ Քարիմպուրը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության բաց փուլում Մոսսադի գործակալներին փոխանցել է երկրի մասին գաղտնի տեղեկատվություն։ Հետաքննությունները ցույց են տվել, որ մահապատժի ենթարկված երկրորդ անձը՝ Բեքրզադեն, նաև հավաքել և օտարերկրյա հետախուզական գործակալներին փոխանցել է տեղեկատվություն կարևոր կառավարական, նահանգային և կրոնական գործիչների, ինչպես նաև Իրանի համար կարևոր վայրերի, ինչպիսին է Նաթանզը, մասին։

Նատանզում է գտնվում Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներից մեկը, որը 2025 թվականի հունիսին հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից։

Leave a Comment