Red Bull Armenia-ն Հայաստան է բերում լեգենդար Wings for Life World Run-ը

Red Bull-ն առաջին անգամ Հայաստան է բերում աշխարհահռչակ բարեգործական վազքը՝ լեգենդար Wings for Life World Run–ը։

Այն մեկնարկելու է մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին Հրազդանի կիրճում։

Wings for Life World Run–ը վերափոխում է ավանդական մրցավազքի մասին պատկերացումները․ սա մրցուղի է, որը չունի վերջնագիծ։
Այս միջոցառման մասնակցության վճարների և նվիրատվությունների ամբողջ գումարը ուղղվում է գիտական հետազոտություններին՝ աջակցելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր հնարավորությունների ստեղծմանը։

Միանալով Wings for Life World Run–ին Հայաստանը դառնում է այս մեծ գաղափարի մասնակից․ հարյուր հազարավոր վազորդներ ամբողջ աշխարհով մեկ, միաժամանակ մեկնարկում են վազքը՝ համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ աջակցելու նրանց, ովքեր չեն կարող վազել։

Սա մրցավազք չէ միայն պրոֆեսիոնալների համար, սա վազք է բոլորի համար։

Leave a Comment