ԲԴԽ որոշմամբ 2-ով կրճատվել է Դատական դեպարտամենտում հաստիքների քանակը

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի       1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է  ԲԴԽ  2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • Որոշման 2-րդ հավելվածի 103.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «19» թիվը փոխարինել «17» թվով, այսպիսով Դատական դեպարտամենտում դատական ծառայություն իրականացնող դատական կարգադրիչների թիվը կրճատելով երկուսով։
  • Որոշման 2-րդ հավելվածի «Ընդամենը՝» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «750» թիվը փոխարինել «748» թվով։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment