«Երբեք որևէ մշակութային արժեք այն ժամանակ չի վնասվել Ղարաբաղում»,- «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը` շեշտելով, որ պետք չէ մեզ մեղադրել, թե Ղարաբաղում ադրբեջանական մշակութային արժեքներ ենք վնասել, այժմ էլ , ի պատասխան, իրենք են նույն բանը անում:
«Ամենասարսափելին այն հայտարարությունն է, թե ՝ իրենց տարածքն է, ինչ ուզում՝ անում են։ Եթե տգետ ու տհաս չես, ծանոթ ես ՄԱԿ-ի փաստաթղթերին, պետք է հասկանաս, որ սա վանդալիզմ է և հանցագործություն»,- ասել է Քոչարյանը։