Արտասահմանյան դիվանագետները այցելել են օկուպացված Արցախի Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցի (լուսանկարներ, տեսանյութ)


Տեսանյութ


Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները այցելել են օկուպացված Շուշիի Ղազանչեցոց հայկական եկեղեցի։

Դիվանագետները շրջել են հայկական, պատմական եկեղեցու տարածքում:

62 երկրներից և միջազգային կազմակերպություններից ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ մասնակցում են այսպես կոչված Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր երկօրյա այցին։

Օկուպացված Արցախ այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։




Leave a Comment