13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

29-ամյա մոդել և «Միսս Կոսմո Բրազիլ» գեղեցկության մրցույթի մասնակից Անա Լուիզա Մատեուսի մարմինը հայտնաբերվել է Ռիո դե Ժանեյրոյում՝ իր տան դիմաց, հայտնում է East Bay Times-ը։

Բժիշկները նրա մոտ արձանագրել են ծանր վնասվածքներ, որոնք բնորոշ են մեծ բարձրությունից ընկնելուն։

Կարճ ժամանակ անց զոհվածի ընկերը ձերբակալվել է, իսկ հետաքննության նախնական տվյալներով՝ հենց նա է աղջկան նետել 13-րդ հարկից։

Կալանավորված անձը հետագայում մահացել է բանտում․ պաշտոնական վարկածով՝ ինքնասպանություն է գործել։ Դեպքի մանրամասները չեն հրապարակվել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականատեսների վկայությամբ, ողբերգությունից մեկ օր առաջ՝ ապրիլի 21-ին, զույգի միջև վեճ է եղել։

Անա Լուիզա Մատեուսը ոչ միայն մոդել էր, այլև ճանաչված հոգեբան և բլոգեր։ 2026 թվականի վերջին նա պետք է ներկայացներ Բահիա նահանգը ազգային գեղեցկության մրցույթի եզրափակչում։

Leave a Comment