Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 22-24 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 16-21 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-21, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։
Արմավիրում կեսօրին կդիտվի 23-25 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 13-16 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 22-25։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20, հովտային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 2-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 17 աստիճան: Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։
