Թրամփը սպառնացել է «ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել» Իրանում • Tribune.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանի հետ միջուկային բանակցություններում կա միայն երկու այլընտրանք՝ համաձայնագիր կամ Իսլամական Հանրապետության վախճան։

«Արդյոք մենք ուզում ենք գալ և «ամեն ինչ գրողի ծո՞ցն ուղարկել» Իրանում։ Կամ ուզում ենք համաձայնագիր կնքել։ Սրանք են տարբերակները», — լրագրողներին ասել է Թրամփը։

Նա ասել է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով չի դիմի առաջին տարբերակին։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Մինչ օրս երկու երկրների միջև բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

Leave a Comment