Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանի հետ պատերազմի ավարտի մասին – armeniatoday.am

Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Associated Press-ին։

«Ապրիլի 7-ից ի վեր Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխադարձ կրակ չի եղել։ Փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողություններն ավարտվել են», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված նամակում։

Մի քանի ժամ առաջ Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է Իրանի առաջարկից։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։

Leave a Comment