Միացյալ Նահանգները դժգոհ է Իրանի արձագանքից գործարքի առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ես գոհ չեմ դրանից», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի արձագանքը Ֆլորիդա աշխատանքային այցով մեկնելուց առաջ։