Ժպտացող հոգիներ

Ժպտացող հոգիներ

01.05.2026 | 22:15

Հաղթահարել ձախորդ պարագաները, նշանակում է հաղթահարել սեփական անձը:

Ինձ հետևել ցանկացող աշակերտներին ասացի. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»:

Շատ բան կատարելու համար պետք է, որ դուք շատ բան լինեք:

Կատարելը, անելը, պետք է սոսկ անգիտակից արտահայտությունը լինի ձեր եղածի:

Մի՛ վախեցեք, ամեն ինչ կարգին է:

Օրը թող համեմված լինի ինձ ուղղված փոքրիկ աղոթքներով, Ինձ փնտրելու կարճ պահերով: Թող հոգին ժպտա իր սիրելիին:

Մարդիկ Աստծուն կոչում են իբրև առաջին պատճառ: Այս ճշմարիտ է:

Նայեք Նրան իբրև առաջին պատճառը ամեն մի ճառագայթի, արևամուտը ցոլացնող յուրաքանչյուր գույնի, ջրերի վրա վետվետող ամեն մի գեղեցիկ հաճույքի:

Մեկնաբանություններ

Leave a Comment