Տարվա սկզբից ի վեր ամբողջ աշխարհում սպանվել է քսանյոթ լրագրող, որոնցից երկու երրորդը՝ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով: Այս տվյալները հրապարակել է շվեյցարական Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը:
«Տարվա սկզբից ի վեր չորս ամիսների ընթացքում գրանցված 27 զոհերից 17-ը կապված էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության հետ, իսկ 16-ը՝ իսրայելական զինվորականների կողմից», – ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ՝ նվիրված մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվան։
Ըստ PEC-ի՝ Լիբանանում սպանվել է ինը, Գազայի հատվածում՝ վեց, Իրանում՝ մեկ լրագրող, իսկ Սիրիայում՝ ևս մեկը։ Մերձավոր Արևելքից դուրս նույն ժամանակահատվածում երկու լրագրող է սպանվել Մեքսիկայում և Վենեսուելայում, իսկ մեկական՝ Գվատեմալայում, Բանգլադեշում, Սոմալիում, Ուգանդայում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում։
Կազմակերպությունը «ափսոսանք է հայտնել միջազգային հանրության կողմից զուտ ձևական բողոքներից զատ արձագանքի բացակայության կապակցությամբ»։