Միացյալ Նահանգները նոր հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել 6 անձի և 21 կազմակերպության նկատմամբ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Պանամայի դրոշի ներքո նավարկող New Fusion տանկերը։

Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամն է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ։ Երեքշաբթի օրը ավելի վաղ սահմանափակումներ էին սահմանվել այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար «վերահսկում են Իրանի ստվերային բանկային համակարգը»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է մեծացնել ճնշումը Իրանի վրա, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։

Leave a Comment