Apple-ը հայտնել է, որ iPhone 17-ի նկատմամբ պահանջարկը հասել է պատմական բարձր մակարդակի, իսկ հատկապես Չինաստանում վաճառքները աճել են ավելի արագ, քան մյուս բոլոր տարածաշրջաններում։ Ընկերության տվյալներով՝ տարվա առաջին երեք ամիսներին Apple-ի ընդհանուր վաճառքները աճել են 17%-ով՝ հասնելով 111 մլրդ դոլարի, իսկ Չինաստանում աճը կազմել է 28%։
Apple-ի ղեկավար Թիմ Քուկը նշել է, որ iPhone 17-ի պահանջարկը «արտասովոր» է և այն դարձել է ընկերության պատմության մեջ ամենահաջողված թողարկումը։ Միաժամանակ մյուս սարքերի՝ Mac համակարգիչների և Apple Watch-ի վաճառքները գրեթե չեն փոխվել, սակայն նոր Macbook Neo-ն մեծ պահանջարկ է գրանցում՝ դառնալով տարվա ամենահաջողված նոր արտադրանքներից մեկը։
Քուկը նաև հայտնել է, որ Apple Intelligence արհեստական բանականության համակարգը այս տարվա ընթացքում կթարմացվի և կներառվի Siri-ի մեջ։ Ընկերությունը փորձում է AI-ը դարձնել ոչ թե առանձին գործառույթ, այլ ամբողջ համակարգի ինտեգրված մաս՝ պահպանելով օգտատիրոջ գաղտնիությունը։
